Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

ՈՒմ են տրվում դրամաշնորհներ

ՈՒմ են տրվում դրամաշնորհներ
29.10.2013 | 15:33

Հայաստանում շատ հաճախ կարելի է հանդիպել «գրանտակեր» արտահայտությանը, որը հիմնականում հնչում է իշխանության ներկայացուցիչների շուրթերից: Այնինչ, իրականում միայն դրսից ստացված դրամաշնորհները չեն, որ հստակ հասցեատերեր ունեն, հստակ նպատակներով, այլ երկրի ներսում էլ այդ գործընթացը, մեղմ ասած, ուղղորդված բնույթ է կրում:

Օրերս հայաստանյան հասարակական կազմակերպություններից մեկի ղեկավարը irates.am-ի հետ զրույցում պատմեց, որ ՀԿ-ի գրանցման օրից արդեն հինգ տարի է, չի կարողանում ծրագրով դրամաշնորհ ստանալ: ՈՒ ոչ թե այն պատճառով, որ վատ, ոչ մրցունակ ծրագիր է ներկայացնում, այլ որ այդ ոլորտում «մարդ» չունի: «Բոլորի դրամաշնորհները նախապես ծրագրվում են, ու եթե մարդ չունեցար, հաստատ դուրս ես մնալու»,- անկեղծացավ մեր զրուցակիցը ` հավելելով, որ առանց միջնորդի այս գործը «գլուխ» չի գա:

Ի դեպ, հավելենք, որ 2014 թվականի պետբյուջեով ևս բավականին գումար է տրամադրվելու այս ուղղությամբ: Այս անգամ այդ գումարները ՀԿ-ներին կհասցվեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով, որը ղեկավարում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1075

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ